Ալեգրի. «Ինտերը» այս մրցաշրջանում էլ տիտղոսի հիմնական հավակնորդն է

20:26   26 հոկտեմբերի, 2021

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի ընթացիկ առաջնությունում տիտղոսի համար պայքարում ֆավորիտ է համարում չեմպիոն Միլանի «Ինտերին»։

«Ինձագին չի ընդունում, սակայն «Ինտերը» այս մրցաշրջանում էլ չեմպիոնության հիմնական հավակնորդն է։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, բայց նրանք գլխավոր ֆավորիտներն են։

Մեր կազմում Մոյզե Քինն ու Ֆեդերիկո Բերնարդեսկին դուրս են մնացել անորոշ ժամանակով, Ռաբյոն վերականգնվել է վնասվածքից հետո։ Պաուլո Դիբալան ու Ֆեդերիկո Կիեզան կմասնակցեն կիրակնօրյա խաղին։ Մյուսներն էլ պատրաստ են»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Յուվենտուսը» հոկտեմբերի 27-ին կընդունի «Սասուոլոյին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։