Վարդան Մինասյան. Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում

11:14   26 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի, Երեւանի «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լքել է ղազախական «Տարազ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։

«Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել «Տարազ» ակումբում։ Շնորհակալություն նաեւ ակումբի հավատարիմ երկրպագուներին, որոնք մեզ ջերմորեն աջակցում էին եւ թիմի կողքին էին բոլոր պահերին։

Եվ ամենագլխավորը՝ շնորհակալություն մեր ֆուտբոլիստներին։ Չնայած մեր բոլոր դժվարություններին, դուք միշտ ձեզ պահեցիք արժանապատիվ եւ ձգտեցիք լինել պրոֆեսիոնալ։ Բոլորդ ունեք լավ ֆուտբոլային ապագա։ Պարզապես պետք է ճիշտ մտածել եւ շատ աշխատել։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Վարդան Մինասյանը «Տարազը» գլխավորել էր այս տարվա փետրվարին։ Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 տուրից հետո թիմը 29 միավորով 10-րդն է։  Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։