Ֆերդինանդ․ Խայտառակություն է, «Յունայթեդի» ֆուտբոլիստները դեռ փորձում են հասկանալ՝ ովքեր են իրենք

23:58   25 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը քննադատել է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմին Անգլիայի առաջնության 9-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո։

«Խայտառակություն է։ Ես եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդում», երբ մենք տանը 1։6 հաշվով պարտվեցինք «Մանչեսթեր Սիթիին», բայց նույնիսկ այդ վիճակում մեր թիմն ուներ դեմք։ Դա է այսօրվա կազմի խնդիրը։ Խաղացողները դեռ փորձում են հասկանալ՝ ովքեր են իրենք, փնտրում ենք իրենց ինքնությունը։

Այդպիսի խաղից հետո հարց է ծագում, թե ովքեր են նրանք։ Մարզիչը տալի՞ս է այդ մասին ճիշտ տեղեկություն։ Եթե տալիս է, խաղացողներն ընկալո՞ւմ են։

Մարզիչը պետք է հասկանա այդ ամենը, քանի որ հիմա թիմն այնպիսի տեսք ունի, կարծես՝ հենց նոր են հավաքել խաղացողներին»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդի» 0։5 հաշվով պարտությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։

«Այս 60 րոպեն ինձ ուղարկեց անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Գրողը տանի»,- գրել էր Ֆերդինանդը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։