Պույոլ․ Իմ մեքենայի վրա եւս հարձակվել են, նրանք «Բարսելոնայի» իսկական երկրպագուներ չեն

22:49   25 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կառլես Պույոլը պատմել է, որ «Էլ Կլասիկոյից» հետո ֆանատները հարձակվել են նաեւ իր ավտոմեքենայի վրա։ «Կամպ Նոու» ստադիոնից հեռանալիս հարձակման էր ենթարկվել նաեւ կատալոնական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը ավտոմեքենայի ղեկին էր։

«Այդ մարդիկ «Բարսելոնայի» իսկական երկրպագուներ չեն։ Ես Կումանից մի քանի րոպե առաջ էի ավտոմեքենայով դուրս եկել ստադիոնի տարածքից։ Նրանք նաեւ իմ ավտոմեքենայի վրա հարձակվեցին։

Չգիտեմ՝ անպատվել են ինձ, թե ոչ, ես ռադիո էի լսում։ Շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ են զգացել այդ պահին Կումանն ու նրա կինը։ Այդ ամենը վտանգավոր է։ Ակումբը պետք է միջոցներ ձեռնարկի»,- Պույոլի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալին» տանը պարտվել էր 1։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։