Դիեգո Սիմեոնե. Անհանգստացնում է, որ 2 գոլ բաց թողեցինք

20:46   25 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» հետ ոչ ոքի արդյունքը՝ 2։2։ Թիմերը հանդիպել էին Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։ Ընթացքում «Աթլետիկոն» պարտվում էր 0։2 հաշվով։

«Այո, անհանգստացնում է, որ երկու գոլ բաց թողեցինք։ Մենք մտածում ենք այդ մասին։ Պետք է շատ արագ հզորացնել մեր խաղը։ Մեր թիմը գոլ է խփում մեկ, երկու կամ երեք հարձակվողներով։ Մենք կարող ենք գոլ խփել, բայց հավասարակշռություն է պետք»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

«Աթլետիկոն» (9 խաղ) 18 միավորով չորրորդն է, «Ռեալ Սոսյեդադը» (10 խաղ) 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։