Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել

13:24   25 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած 1։2 հաշվով տնային պարտությունը Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։

«Արդյունքից դժգոհ եմ։ Կարծում եմ՝ առաջին խաղակեսում լավ խաղացինք։ դեստը հնարավորություն ուներ գրավել մրցակցի դարպասը։ Գիտեինք, որ ծանր է լինելու, եթե «Ռեալը» գոլ խփի՝ հաշվի առնելով նրանց խաղամակարդակը պաշտպանությունում։

Մեր խաղացողները չկարողացանք ստեղծել բացահայտ գոլային պահեր, չէին հաջողվում վերջին փոխանցումները։

Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել։ Տհաճ պարտություն է, բայց պետք է ընդունել եւ շարժվել առաջ։ «Էլ Կլասիկոյում» ավելին ես կորցնում, քան 3 միավոր։ Ես դա հասկանում եմ, բայց նահանջել չի կարելի, արդեն չորեքշաբթի հանդիպում ունենք։ Առաջնությունը երկար է»,- Կումանի խոսքը մեջբերում  AS-ը։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։