Մայքլ Ջորդանի Air Ships մարզակոշիկները Sotheby's-ում վաճառվել է 1,47 միլիոն դոլարով (ֆոտո)

12:25   25 հոկտեմբերի, 2021

Լաս Վեգասում, Sotheby's աճուրդում 1,47 միլիոն դոլարով վաճառվել են լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի Air Ships մարզակոշիկները, որոնցով առաջին անգամ նա դուրս է եկել խաղահրապարակ 1984թ. NBA-ի առաջնության խաղում։ Այս գինը ռեկորդային է նման աճուրդային լոտի համար։ Հետագայում Air Ships-ը վերանվանվեց Air Jordan։

Խաղակոշիկները աճուրդի է հանել Թոմի Թիմ Լյուիսը, որը մանկական տարիքում եղել է NBA-ի հանդիպումների բոլբոյ (գնդակ մատուցող) եւ խաղակոշիկները անձամբ Ջորդանից է նվեր ստացել։

Ջորդանը կրկնակի օլիմպիական չեմպիոն է (1984, 1992), «Չիկագոյի» կազմում՝ NBA-ի 6-ակի չեմպիոն, 5 անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր խաղացող, 14 անգամ մասնակցել է բոլոր աստղերի խաղին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։