Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից»

11:17   25 հոկտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից։ Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հաղորդում է El Nacional-ը։ Նա մտադիր է վերադառնալ բրազիլական «Ֆլումինենսե»։

Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «Ռեալում»՝ դուրս գալով փոխարինման։

Մարսելոն «Ռեալում» է 2007 թվականից՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Մարսելոն «Ֆլումինենսեի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2002-2006 թվականներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։