Սուլշեր․ Ես եմ այս պարտության պատասխանատուն

23:48   24 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում։

«Բարդ է ինչ-որ բան ասել։ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզելու ընթացքում իմ վատագույն օրն է։ Թիմային եւ անհատական խաղում վատ գործեցինք։ Չի կարելի «Լիվերպուլին» տալ այդպիսի պահեր ստեղծելու հնարավորություն։ Ցավոք, մենք դա արեցինք։

Երրորդ գոլը վճռեց հանդիպման արդյունքը։ Ես եմ այս պարտության պատասխանատուն։ Հրաշալի մարզչական շտաբ ունենք, բայց ես եմ որոշումը մոտեցումը ամեն մի խաղին։ Չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները եւ շատ տարածություն էինք տալիս մրցակցին։

Անցած մրցաշրջանում 1։6 հաշվով պարտվել ենք «Տոտենհեմին», բայց այս պարտությունը շատ ավելի վատ է։ Պետք է շատ արագ վերականգնվել եւ շարժվել առաջ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 7-րդ տեղում է։ Առաջատար «Չելսին» ունի 22 միավոր, երկրորդ տեղում «Լիվերպուլն» է՝ 21 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է եռյակը՝ 20 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։