«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։5, Սալահը՝ հեթ-տրիկի հեղինակ (ֆոտո, վիդեո)

21:23   24 հոկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Առաջին 13 րոպեից հետո «Լիվերպուլն» արդեն առջեւում էր 2։0 հաշվով։ Աչքի ընկան գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

«Լիվերպուլի» երրորդ, չորրորդ եւ 5-րդ գոլերը խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 107 գոլով դարձավ Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփած աֆրիկացին։ Նա առաջ անցավ «Չելսիի» նախկին խաղացող, կոտդիվուարցի Դիդյե Դրոգբայից՝ 104 գոլ։

52-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ, եւ գոլը չգրանցվեց։

60-րդ րոպեին հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը երկու ոտքով կոշտ սահանկում արեց Նաբի Կեյտայի դեմ խաղում։

«Լիվերպուլը» 21 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Չելսիից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։5 (տեսանյութ)

Նաբի Կեյտա, 5, Դիոգու Ժոտա, 13, Մոհամեդ Սալահ, 38, 45+5, 50

Հեռացում՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։