Թոմաս Տուխել․ Հայտնվել էի ծուղակում

13:20   24 հոկտեմբերի, 2021

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պարզաբանել է մի քանի օր առաջ իր հայտարարությունը, թե անգլիական ակումբն առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Տուխելը հայտարարել էր, որ հետաքրքրված է Հոլանդի ծառայություններով եւ հետաքրքիր կլինի նրան տեսնել խաղադաշտում «Չելսիի» բելգիացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

«Ես հայտնվել էի ծուղակում։ Մրցանակ ստացա գերմանական թերթից եւ այդ պահին հարցրեցին Հոլանդի մասին։ Սովորաբար, երբեք չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին, ոչ մի դեպքում։

Մենք ծիծաղեցինք այդ հարցի ժամանակ, բայց ես պետք է ավելի լուրջ մոտենային դրվագին։ Բոլորը հասկացել են, թե «Չելսին» արդեն տրանսֆերի առաջարկ է արել։ Իմ արտահայտությունը որոշակի համատեքստում էր, բայց ես պետք է ավելի լավ ընկալեի իրավիճակը»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Տուխելը 2021թ. Գերմանիայի լավագույն մարզիչի մրցանակն էր ստացել գերմանական հեղինակավոր Bild պարբերականից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։