«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ, Ֆոդենը 2 գոլ խփեց 3 րոպեում (տեսանյութ)

22:24   23 հոկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։ Այնուհետեւ 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

Վերջնամասում դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը, սակայն ավելացված 5–րդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը խփեց մանչեսթերյան թիմի նաեւ չորրորդ գոլը։

«Մանչեսթեր Սիթին» 20 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Չելսիից»։ 1 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» 18 միավորով երրորդն է։ «Բրայթոնը» չորրորդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 80, 11մ - Իլկայ Գյունդոգան, 13, Ֆիլ Ֆոդեն, 28, 31, Ռիյադ Մահրեզ, 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։