#SportNetLIFE. Արթուր Ալեքսանյանի 30-ամյակը, Միհրան Հարությունյանը՝ Վինի Թուխ, Դավիթ Յուրչենկոյի կնոջ շնորհավորանքը

09:09   24 հոկտեմբերի, 2021

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

16-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է նախորդ շաբաթվա հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների ամենաուշագրավ հրապարակումները։

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Արթուր Ալեքսանյանը նշել 30-ամյակը, ինչպե՞ս է Դավիթ Յուրչենկոյի կինը շնորհավորել ամուսնուն հայրիկների օրվա կապակցությամբ, սկանդալ Յանա Եգորյանի մարզական կյանքում. կրկնակի օլիմպիական չեմպիոնուհին օգնության խնդրանքով դիմել է սոցցանցերի իր հետեւորդներին:  Ինչպե՞ս Միհրան Հարությունյանը օլիմպիական փոխչեմպիոնից դարձավ մուլտհերոս, Տարոն Ոսկանյանի եւ Նարեկ Աբգարյանի գեղեցիկ ընտանիքները #SportNetLife-ի ուշադրության կենտրոնում:

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի հերթական թողարկման ընթացքում։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։