«Բարսելոնա» - «Ռեալ». Թիմերի հայտացուցակները

21:02   23 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Թիմերի գլխավոր մարզիչներ, հոլանդացի Ռոնալդ Կումանն ու իտալացի Կառլո Անչելոտին հրապարակել են կազմերը, որոնք պատրաստվում են առաջիկա դիմակայությանը։

«Բարսելոնա»

Դարպասապահներ. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նորբերտու Նետո, Ինյակի Պենյա։

Պաշտպաններ. Սերջինյո Դեստ, Ժերար Պիկե, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Օսկար Մինգեսա, Սամուել Ումտիտի, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե։

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս, Ռիկի Պուչ, Ֆիլիպե Կոուտինյո, Սերխի Ռոբերտո, Ֆրենկի Դե Յոնգ, Նիկո Գոնսալես, Գավի։

Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ, Անսու Ֆատի, Յուսուֆ Դեմիր, Լյուկ Դե Յոնգ, Սերխիո Ագուերո:

«Ռեալ»

Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես։

Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալյեխո, Նաչո, Մարսելո, Ֆերլան Մենդի։

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկաս Վասկես, Էդուարդու Կամավինգա, Անտոնիո Բլանկո։

Հարձակվողներ. Էդեն Ազար, Քարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո, Մարիանո Դիաս։

 «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։