«Բավարիան» ուժեղ էր «Հոֆենհայմից», Ադամյանը դուրս եկավ փոխարինման, օրվա արդյունքները (տեսանյութ)

19:22   23 հոկտեմբերի, 2021

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Հոֆենհայմին» եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ու հարձակվողներ, լեհ Ռոբերտ Լեւանդովսկին, կամերունցի Էրիկ Շուպո-Մոտինգը եւ ֆրանսիացի Քինգսլի Քոմանը։

Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։

«Բավարիան» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը հյուրընկալվեց «Արմինիային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Երրորդ տեղում է 19 միավորով ունեցող «Ֆրայբուրգը», որը մրցակցի խաղադաշտում 2։0 հաշվով պարտության մատնեց «Վոլֆսբուրգին»։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 4։0 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 16, Ռոբերտ Լեւանդովսկի, 30, Էրիկ Շուպո-Մոտինգ, 82, Քինգսլի Քոման, 88

«Արմինիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։3 (տեսանյութ)

Ֆաբիան Կլոս, 87, 11մ - Էմրե Ջան, 31, 11մ, Մատս Հումելս, 45, Ջուդ Բելինգեմ, 73

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 0։2 (տեսանյութ)

Ֆիլիպ Լինհարտ, 27, Լուկաս Հյոլեր, 68

«ՌԲ Լայպցիգ» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 4։1

Յուսուֆ Պոուլսեն, 46, Էմիլ Ֆորսբերգ, 56, 11մ, Դոմինիկ Սոբոսլաի, 65, Ուգո Նովոա, 88 - Բրանիմիր Հրգոտա, 45, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։