Անսու Ֆատին չի ընդունել ՊՍԺ-ի գրավիչ առաջարկը

15:18   23 հոկտեմբերի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ն փորձել է ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիին։ Փարիզյան ակումբը 18-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է միանվագ 30 միլիոն եվրո կատալոնական ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար, իսկ տարեկան աշխատավարձը՝ 15 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Անսու Ֆատին ու նրա գործակալ Ժորժե Մենդեշը չեն ընդունել առաջարկը՝ համարելով, որ զարգացման եւ աճի համար լավագույն պայմանները «Բարսելոնայում» են։

Ֆատիի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինեւ 2027թ․ հունիս։ Հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022թ․ հունիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։