Կրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

23:17   22 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոսկվայում անցկացվող «ՎՏԲ Կրեմլի գավաթ» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:5, 7:6 (7:4)։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 24 րոպե։

Կարեն Խաչանովը երկրորդ անգամ էր հանդիպում Միլմանի հետ ATP մրցաշարերում եւ հավասարեցրեց հաշիվը։ Առաջին անգամ հաղթել էր Միլմանը։

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կհանդիպի ռուսաստանցի Ասլան Կարացեւի եւ ֆրանսիացի Ժիլ Սիմոնի դիմակայության հաղթողի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։