Հնդիկ Աբհիմանյու Պուրանիկը՝ Yerevan Open-ի հաղթող

22:32   22 հոկտեմբերի, 2021

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մազահամերգային համալիրում ավարտվեց շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը:

Հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Պուրանիկ Աբհիմանյու Պուրանիկը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր։ Ուկրաինացի Վիտալի Սիվուկն ու Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը նույնպես վաստակեցին 7,5-ական միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով գրավեցին հաջորդ երկու տեղերը։

Մրցաշարին մասնակցեցին միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստներ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ։ Գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն էր: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 11 միլիոն դրամ էր։ A խմբի հաղթողը ստացավ 2 միլիոն դրամ, երկրոդ տեղը զբաղեցրածը՝ 1 միլիոն 400 հազար դրամ, երրորդ տեղը՝ 1 միլիոն դրամ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։