Մ19 ԵԱ. Չեռնոգորիա - Հայաստան՝ 4։0

18:20   22 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայում անցկացվող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման փուլի 6-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցեց Չեռնոգորիայի հավաքականի հետ։

Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմը պարտվեց 0։4 հաշվով։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թիմը կմրցի Էստոնիայի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 0։13 հաշվով պարտվել էր բոսնիացիներին, որոնք երկրորդ տուրում 4։0 հաշվով հաղթեցին էստոնացիներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։