Ֆանատները «Ռոմայի» ֆուտբոլիստներից պահանջել են ոտքով վերադառնալ Հռոմ

14:23   22 հոկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում նորվեգական «Գլիմտից» կրած 1։6 հաշվով պարտությունից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները ստադիոնում մոտեցել են իտալական թիմի ֆանատներին եւ ներողություն խնդրել, սակայն զայրացած ֆանատները ֆուտբոլիստներից պահանջել են ոտքով վերադառնալ Իտալիա, իսկ հետո հայտարարել են, որ կներեն «Ռոմայի» ֆուտբոլիստներին, եթե հաջորդ խաղում հաղթեն «Նապոլիին»։

Կոնֆերենցիաների լիգայի C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։ Մոուրինյոյի գլխավորած թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի առաջատար «Նապոլիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։