Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտի» երրորդ պարտությունը (տեսանյութ)

22:34   21 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց ավստրիական ԼԱՍԿ-ին։ Հյուրերը հաղթանակ տարան 3։0 հաշվով։

«Ալաշկերտը» երրորդ պարտությունը կրեց եւ վերջին տեղում է, ԼԱՍԿ-ը 7 միավորով հավասարվեց առաջատար «Մաքաբի Թել Ավիվին», որը 5։0 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Ալաշկերտ» (Հայաստան) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 0։3 (տեսանյութ)

Հյոն Հյուն-Սյոկ, 35, Թոմաս Գոյգինգեր, 68, Պետեր Միխորլ, 90+1

Չիրացրած 11մ՝ Քրիստոֆ Մոնշայն (ԼԱՍԿ), 30

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 0։5

Գավրիել Կանիխովսկի, 28, 60, Ստիպե Պերիցա, 49, 11մ, Էնրիկ Սաբորիտ, 87, 11մ, Էդեն Շամիր, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։