Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

19:31   21 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին։

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Վլադիսլավ Կրյուչկով, Դիդյե Կադիո, Տիագո Կամետա, Դեյան Բոլյեւիչ, Դավիթ Խուրցիձե, Ռումյան Հովսեփյան (ավագ), Ջեյմս, Վենսան Բեզեկուր, Աղվան Պապիկյան, Ժոզե Էմբալո։

Հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում «Ալաշկերտը» 1։4 հաշվով պարտվել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին», 2։4 հաշվով՝ Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։ ԼԱՍԿ-ը 2։0 հաշվով հաղթել է ՀԻԿ-ին, 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Մաքաբի Թել Ավիվի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։