Սուլշեր. Եթե որեւէ մեկը ցանկանում է քննադատել Ռոնալդուին, դիտեք այս խաղը

15:57   21 հոկտեմբերի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակն իտալական «Ատալանտայի» նկատմամբ եւ դրվատանքով խոսել է թիմի 36–ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը խփել է հաղթական գոլը։

«Առաջին խաղակեսում էլ մենք ունեինք գոլ խփելու հնարավորություն, սակայն Ռեշֆորդը չկարողացավ իրացնել։ Նա շարունակեց նույն եռանդով խաղալ եւ հասավ նպատակին։ Ռեշֆորդը շատ կարեւոր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Կարծես՝ ոչ ոք չէր մտածում, որ նա կխփի այդ գոլը։

Ռոնալդուն հրաշալի է մրցակցի դարպասի մոտ։ Եթե որեւէ մեկը ցանկանում է քննադատել Ռոնալդուին, պարզապես դիտեք այս խաղը։

Նրա ջանքերը, արագությունը գերազանց են, ես շատ գոհ եմ Ռոնալդուի խաղից։ Վերջնամասում նա մշտապես մրցակցի տուգանային հրապարակում էր։ Նա արեց ամենը, ինչ պետք է անի կենտրոնական հարձակվողը։ Նայեք եւ աջակցեք «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մեզ համար դա շատ կարեւոր է»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ատալանտա»՝ 3։2 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 53, Հարի Մագուայր, 75, Կրիշտիանու Ռոնալդու, 81 - Մարիո Պաշալիչ, 15, Մերիհ Դեմիրալ 28

«Յանգ Բոյզ» - «Վիլյառեալ»՝ 1։4

Էլիա Մեշակ, 77 - Իերեմի Պինո, 6, Ժերար Մորենո, 16, Ալբերտո Մորենո, 88, Սամու Չուկվեզե, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։