«Ալաշկերտ» - ԼԱՍԿ. Բուքմեյքերների կանխատեսումը

10:22   21 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հոկտեմբերի 21-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ ԼԱՍԿ-ի հաղթանակի գործակիցը 1.60 է։ «Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.25 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 3.90։

Հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում «Ալաշկերտը» 1։4 հաշվով պարտվել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին», 2։4 հաշվով՝ Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։ ԼԱՍԿ-ը 2։0 հաշվով հաղթել է ՀԻԿ-ին, 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Մաքաբի Թել Ավիվի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։