ԱԱ. Հայաստանի հավաքականը ժամանել է Ալբանիա

17:49   20 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 20-ին ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ տեղի կունենա աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Ալբանիա - Հայաստան հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Հավաքականին Ալբանիայում կմիանան Անի Սարկիսյանը և Սիդնի Վերմիլիոնը։

Քրիստինե Ալեքսանյանը հավաքականին կմիանա Հայաստանում և կպատրաստվի արդեն Հայաստան - Կոսովո հանդիպմանը։ 

Թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

Սյուզան Սիրեկանյան - «Փյունիկ»

Անաստասիա Կլիմովա - «Ենիսեյ» (Ռուսաստան)

Պաշտպաններ

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Նորա Եղյան - «Փյունիկ»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Քրիստինե Պապիկյան - «Նորավանք»

Անուշ Առաքելյան - «Նորավանք» 

Տատյանա Դոլմատովա - «Ենիսեյ» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ»

Անի Կարապետյան - «Փյունիկ»

Մարիամ Պետրոսյան - «Նորավանք» 

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Նենսի Ավեսյան - ԱՄՆ

Հարձակվողներ

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Դվին Աղաբաբեան - «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան - «Փյունիկ»

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Օքսանա Պիզլովա - «Վոսխոդ» (Ուկրաինա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։