Կլոպը՝ լրագրողին. Դուք վատ մարդ եք, հիմա զայրանում եմ ձեր հարցի պատճառով

11:58   20 հոկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակից հետո անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսում լրագրողներից մեկի հարցին՝ իսպանական թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ձեռք չսեղմելու վերաբերյալ, հուզական արձագանք է ունեցել։

«Այդ դրվագում ես ընդհանրապես չզայրացա։ Ես հիմար չեմ, ինձ նայեք։ Բայց դուք ցանկանում եք այդ դրվագը դարձնել մի ամբողջ պատմություն։

Ես ցանկանում էի սեղմել Սիմեոնեի ձեռքը, իսկ նա չէր ցանկանում։ Ես կարող եմ հասկանալ նրա արարքը այդ պահին։ Նա վազում էր հանդերձարան։

Դիեգոն էմոցիոնալ մարդ է, ես էլ։ Իսկ դուք վատ մարդ եք, քանի որ ցանկանում եք այս դրվագից պատմություն ստեղծել։ Այն պահին զայրացած չէի, իսկ հիմա զայրանում եմ ձեր հարցի պատճառով»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը։

«Լիվերպուլը» երեք հաղթանակ է տարել եւ գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկոն» 4 միավորով երկրորդն է։ Պատասխան հանդիպումն Անգլիայում այս թիմերի միջեւ տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

B խումբ

«Աթլետիկո» - «Լիվերպուլ»՝ 2։3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 20, 34 - Մոհամեդ Սալահ, 8, 76, Նաբի Կեյտա, 13

Հեռացում՝ Անտուան Գրիզման, 52



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։