Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթանակը՝ 5։1 (տեսանյութ)

22:36   19 հոկտեմբերի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց բելգիական «Բրյուգեին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։1 հաշվով։

Հյուրերից 30–րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։ 43–րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։ 53–րդ րոպեին հյուրերի առավելությունը մեծացրեց անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը։ 67–րդ րոպեին էլ աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ 84-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը ձեւակերպեց դուբլ։

А խմբում «Մանչեսթեր Սիթին» տարավ երկրորդ հաղթանակը եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Բրյուգեն» 4 միավորով երրորդն է։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, հոկտեմբերի 19

A խումբ

«Բրյուգե» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։5 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 81 -Ժոաու Կանսելու, 30, Ռիյադ Մահրեզ, 43, 11մ, 84, Կայլ Ուոլքեր, 53, Քոուլ Փալմեր, 67

ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ»՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

C խումբ

«Բեշիկթաշ» - «Սպորտինգ»՝ 1։4 (տեսանյութ)

Կայլ Լարին, 24 - Սեբաստիան Կոատես, 15, 27, Պաբլո Սարաբիա, 44, Պաուլինյու, 89

«Այաքս» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23։00

B խումբ

«Աթլետիկո» - «Լիվերպուլ»՝ 23։00

«Պորտու» - «Միլան»՝ 23։00

D խումբ

«Ինտեր» - «Շերիֆ Տիրասպոլ»՝ 23։00

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 23։00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։