Կուման. Հիմա չի կարելի «Բարսելոնայից» պահանջել Չեմպիոնների լիգայի գավաթը

15:55   19 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղից առաջ հայտարարել է, որ այս պայմաններում չի կարելի տիտղոս պահանջել կատալոնական թիմից։

«Ինձ հետաքրքրում է միայն վաղվա հանդիպումը։ Նորմալ չէ հիմա մեզնից պահանջել քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ դուրս գալ։

Հիմա կան թիմեր, որոնք ունեն հավասարակշռված կազմ հավաքականների 23 ֆուտբոլիստներով, կան ակումբներ, որոնց տնտեսական վիճակն ավելի լավ է։ Ամեն ինչ ազդում է արդյունքի վրա։

Այո, մրցակցել կարող ենք, բայց չի կարելի «Բարսելոնայից» պահանջել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնա» - «Դինամո» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։