ՈւԵՖԱ-ն պատժեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային

21:28   18 հոկտեմբերի, 2021

ՈւԵՖԱ-ն պատժեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային Եվրո-2020-ի Անգլիա - Իտալիա (1:1, 11մ՝  3:2) եզրափակիչի ժամանակ անգլիացի ֆանատների զանգվածային անկարգությունների համար, հաղորդում է ՈւԵՖա-ի կայքը։

Առաջիկա երկու տնային հանդիպումներն Անգլիայի հավաքականը կանցկացնի առանց երկրպագուների։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանվել է 100 հազար եվրոյով։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ հանդիպումից առաջ մի քանի հարյուր անգլիացի ֆանատներ առանց տոմսերի ներխուժել էին ստադիոն, բախումներ հրահրել անվտանգության աշխատակիցների հետ։ Հանդիպման ժամանակ անգլիացի ֆանատները հարձակվել եւ ծեծի էին ենթարկել հանդիսականների, տարբեր առարկաներ էին նետել խաղադաշտ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։