Մոուրինյո. Մրցավարի հետ վիճելն անիմաստ էր

17:26   18 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումից հետո մեկնաբանել է թուրինյան թիմի դարպասին նշանակած 11 մետրանոցի դրվագը։

Առաջին խաղակեսի վերջնամասում «Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին տուգանային հրապարակում խախտեց կանոնները, դրանից հետո գնդակը Մխիթարյանից հայտնվեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի մոտ, որը գրավեց դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն գոլը չհաշվեց, այլ նշանակեց 11 մետրանոց, որը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։

«Պահեստային մրցավարն ինձ ասաց, որ 11 մետրանոցի ժամանակ գրոհող թիմը չունի առավելություն դրվագն ավարտին հասցնելու համար։ Դրանից հետո վիճելն անիմաստ էր։

Չեմ ցանկանում գնահատական տալ մրցավարին։ Օրսատոն նույնպես բացատրեց, որ գրոհող կողմը չի ունենում առավելություն, երբ լինում է խախտում տուգանային հրապարակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթել է 1։0 հաշվով իտալացի հարձակվող Մոյզե Քինի գոլի շնորհիվ։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։