Հին Օլիմպիայում տեղի ունեցավ Պեկինի Օլիմպիական խաղերի կրակի բոցավառման արարողությունը (տեսանյութ)

13:30   18 հոկտեմբերի, 2021

Հին Օլիմպիայում տեղի ունեցավ 2022թ. Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բոցավառման արարողությունը, որին ներկա էին Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։

 Չինաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները ջահը կստանան հոկտեմբերի 19-ին Աթենքի «Պանատինաիկոս» մարմարե ստադիոնում անցկացվելիք պաշտոնական արարողության ժամանակ։

Հունաստանում օլիմպիական կրակի ավանդական փոխանցումավազքն այս տարի չի անցկացվի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով։

Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը։ 7 մարզաձեւում (15 մրցաձեւ) կվիճարկվի մեդալների 109 հավաքածու։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։