Հարի Քեյնը գերազանցեց Ալան Շիրերի ցուցանիշը եւ մոտենում է Ուեյն Ռունիի ռեկորդին

11:44   18 հոկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի արտագնա խաղում «Նյուքասլին» խփած գոլի շնորհիվ Լոնդոնի «Տոտենհեմի» 28-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գերազանցեց անգլիացի Ալան Շիրերի ցուցանիշը Անգլիայի Պրեմիեր լիգայի արտագնա հանդիպումներում խփած գոլերի քանակով։ «Տոտենհեմը» հաղթել էր 3։2 հաշվով։

Քեյնը 128 արտագնա խաղում խփել է 88 գոլ եւ երկրորդն է այս ցուցանիշով Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Կարիերան ավարտած Շիրերի ցուցանիշն է 87 գոլ 91 արտագնա խաղում, հաղորդում է Opta-ն։

Ռեկորդակիր է մնում կարիերան ավարտած անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, որը Պրեմիեր լիգայի 243 արտագնա խաղում խփել է 94 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։