Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում

09:16   18 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։

«Բնականաբար, մենք հիասթափված ենք, բայց այսօր մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք ստեղծեցինք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, կարող էինք անել ավելին, որպեսզի հաղթեինք։

Մենք կատարելագործվում ենք եւ գիտենք, որ կկարողանանք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16

Չիրացրած 11մ՝  Ժորդան Վերետու («Ռոմա»), 44



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։