«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

00:53   18 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» տանը կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։

Հյուրերն առաջինը հասան հաջողության իսպանացի պաշտպան Խոսե Լուիս Գայայի գոլի շնորհիվ արդեն 5-րդ րոպեին։

13-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ 41-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, իսկ 85-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունն ամրապնդեց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

Պաշտոնական խաղերում «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։

«Բարսելոնան» 15 միավորով 7-րդն է, «Վալենսիան» 9-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 3։1 (տեսանյութ)

Անսու Ֆատի, 13, Մեմֆիս Դեպայ, 41, 11մ, Ֆիլիպե Կոուտինյո, 85 - Խոսե Լուիս Գայա, 5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։