Քոնոր Մաքգրեգորը հարվածել է հայտնի իտալացի դիջեյի դեմքին (ֆոտո)

21:17   17 հոկտեմբերի, 2021

Հայտնի իտալացի դիջեյ Ֆրանչեսկո Ֆակինետին (Dj Francesco) դեմքին հարված է ստացել խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորից։ Այդ մասին հայտնել է Ֆակինետին՝ Ինստագրամում հրապարակելով վնասված դեմքի լուսանկարը։

Միջադեպը տեղի է ունեցել Մաքգրեգորի որդու մկրտությունից հետո, որն անցկացվել է Վատիկանում։

«Գիշերը 2։30-ին ինձ վրա հարձակվեց միստեր Մաքգրեգորը։ Հայտնի մարտիկը հարվածեց դեմքիս 10 վկաների, նրա ընկերների եւ թիկնապահների ներկայությամբ։ Նա հարձակվեց առանց որեւէ պատճառի։ Ես որոշել եմ դատի տալ նրան»,- գրել է Ֆակինետին։

Դիջեյի կինը նշել է, որ Մաքգրեգորը Իտալիայում է լինելու մինչեւ հոկտեմբերի 26-ը եւ խորհուրդ է տվել չմոտենալ նրան ինքնագրի համար, քանի որ նա «անհավասարակշիռ եւ վտանգավոր մարդ է»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։