19:23 17 հոկտեմբերի, 2021Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։
Երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 30-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։ Այնուհետեւ մինչեւ 37-րդ րոպեն գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը դուբլի հեղինակ դարձավ։
55-րդ րոպեին դաշտի տերերի միակ գոլը խփեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։
«Բավարիան» 19 միավորով առաջատարն է։ «Բայերն» ունի 16 միավոր եւ երրորդն է։
Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բայեր» - «Բավարիա»՝ 1։5 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 55 - Ռոբերտ Լեւանդովսկի, 3, 30, Թոմաս Մյուլեր, 34, Սերժ Գնաբրի, 35, 37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.