Մահացել է «Շիրակի» ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը

14:10   17 հոկտեմբերի, 2021

Մահացել է Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ, 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը։ Այս տարվա սեպտեմբերի 5-ին նա ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարում եւ կոմայի մեջ էր։

«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,- նշվում է «Շիրակի» հաղորդագրությունում:

Լեռնիկ Ղազարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։