«Յուվենտուս» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:18   17 հոկտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Յուվենտուսը» հոկտեմբերի 17-ին Թուրինում կընդունի «Ռոմային»։

Բուքմեյքերները կանխատեսում են իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հաղթանակը։ «Յուվենտուսի» հաղթանակի գործակիցը 1․90 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․10 գործակցով, ոչ ոքին՝ 3․70։

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

7 խաղից հետո «Ռոման» վաստակել է 15 միավոր եւ չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 11 միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը 2։2 հաշվով էր ավարտել հանդիպումը «Յուվենտուսի» հետ, իսկ երկրորդ շրջանում թուրինյան թիմը սեփական խաղադաշտում հաղթել էր 2։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։