23:57 16 հոկտեմբերի, 2021Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը Սինգապուրում անցկացված ONE Championship-ի հերթական մրցաշարում սենսացիոն պարտություն է կրել Թաիլանդի ներկայացուցիչ Սուպերբոն Բանչամեկի հետ մենամարտում։ Կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի երկրորդ ռաունդում Պետրոսյանը ոտքով հարված է ստացել ծնոտին եւ հայտնվել խորը նոկաուտում։ Մենամարտից հետո Ջորջիո Պետրոսյանը հոսպիտալացվել է։
Իտալիայում One FC-ի նախագահ Կառլո Դի Բլազին հայտնել է, որ Ջորջիո Պետրոսյանի վիճակը կայունացել է։
«Ամեն ինչ կարգին է, նա գիտակցության է եկել։ Պետրոսյանը զայրացած է։ Սպորտը կարող է պարգեւել մեծ ուրախություն եւ մեծ հիասթափություն։ Ջորջիոն երկար տարիներ մեզ ուրախություն է պարգեւել իր հաղթանակներով, հիմա ժամանակն է, որ մենք լինենք նրա հետ։ Նա դարձյալ ոտքի կկանգի եւ կվերադառնա ավելի ուժեղ»,- Դի Բլազիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Սա Ջորջիո Պետրոսյանի առաջին պարտությունն է 8 տարում։ Նա ևս մեկ մենամարտ կանցկացնի դեկտեմբերի 4-ին Միլանում՝ մրցելով ռուսաստանցի Սայֆուլահ Խամբախադովի հետ: Այդ մենամարտում նա կփորձի պաշտպանել Iska-ի չեմպիոնական գոտին:
Սինգապուրում Հայաստանը ներկայացնող Մարատ Գրիգորյանը կիսաթեթեւ քաշային կարգում ժամանակից շուտ հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչ Սիտիչայա Սիտսոնպեենոնգին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.