«Լացիոյի» կամային հաղթանակն «Ինտերի» նկատմամբ (տեսանյութ)

22:53   16 հոկտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Հռոմում հյուրընկալվեց «Լացիոյին» եւ պարտութուն կրեց 1։3 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը, սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։  Չեմպիոնների միակ գոլը 11 մետրանոցից խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը՝ բացելով հաշիվը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» գլխավորող իտալացի մարզիչ Սիմոնե Ինձագին ամռանը «Լացիոյից» է տեղափոխվել Միլան։

«Ինտերը» 5 հաղթանակից եւ 2 ոչ ոքիից հետո առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 17 միավորով երրորդն է, «Լացիոն» ունի 14 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 3։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 64, Ֆելիպե Անդերսոն, 81, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 90+1 - Իվան Պերիշիչ 12, 11մ

Հեռացում՝ Լուիս Ֆելիպե Ռամոս («Լացիո»), 90+7



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։