«Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները, «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը (տեսանյութ)

22:37   16 հոկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելի միակ գոլի շնորհիվ։

«Չելսին» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը», որը 5։0 հաշվով պարտության էր մատնել «Ուոթֆորդին»։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պորտուգալացի կիսապաշտպան Բերնանդու Սիլվայի եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց «Բարնլիին» եւ 17 միավորով երրորդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ պարտություն կրեց 2։4 հաշվով։

Մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 5-րդն է։ «Լեսթեր Սիթին» ունի 11 միավոր եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Չելսի»՝ 0։1 (տեսանյութ)

Բեն Չիլուել, 45

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։2 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 31, Չագլար Սոյունջյու, 78, Ջեյմի Վարդի, 83, Պաթսոն Դաքա, 90+1 – Մեյսոն Գրինվուդ, 19, Մարկուս Ռեշֆորդ, 82

«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 2։0 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 12, Կեւին դե Բրույնե, 70

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 0։5 (տեսանյութ)

Սադիո Մանե, 9, Ռոբերտո Ֆիրմինո, 37, 52, 90+1, Մոհամեդ Սալահ, 54

«Նորվիչ Սիթի» - «Բրայթոն»՝ 0։0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։