Վահագն Դավթյանը՝ Տոկիոյից. Երրորդ օրն է փակված եմ սենյակում

16:33   16 հոկտեմբերի, 2021

Առողջական վիճակս գերազանց է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահագն Դավթյանը:

Մարմնամարզիկը հոկտեմբերի 13-ին Հայաստանի թիմի հետ մեկնել է Ճապոնիա, որտեղ հոկտեմբերի 18-24-ն անցկացվելու է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Տոկիոյիում Վահագն Դավթյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել: Նրան մեկուսացրել են:

«Ինքնազգացողությունս շատ լավ է: Արդեն երրորդ օրն է փակված եմ սենյակում: Դուրս չեմ գալիս: Տրամադրությանս մասին չեմ ցանկանում խոսել: Երեւանից մեկնելիս կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը բացասական էր»,- ասաց Վահագն Դավթյանը:

Նշենք, որ Հայաստանի թիմն արդեն Կիտակյուշու քաղաքում է: Վահագն Դավթյանին մեկուսացրել են Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Հայաստանի հավաքականում են նաեւ Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մրցավար Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։