Բարտոմեու․ Ֆատիի համար առաջարկում էին 151 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» մերժեց

15:26   16 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեում հայտնել է, որ անցած տարի թիմի կիսապաշտպան Անսու Ֆատիի տրանսֆերի համար անգլիական ակումբներից մեկն առաջարկել է 151 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը մերժել է։ Բարտոմեուն չի նշել, թե որ ակումբն է արել առաջարկը։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով, 2020թ․ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդն» է ցանկացել ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստին։

«Առաջարկն անգլիական ակումբից էր։ Այդ տրանսֆերը կարող էր փակել ակումբի ֆինանսական անցքերը, բայց «Բարսելոնայում» մարզական նախագիծն է առաջնային։

Մինչեւ 2020թ․ մարտ մենք կարող էինք թույլ տալ մեզ բոլոր նախատեսված ծախսերը, հետո սկսվեց պանդեմիան»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Անսու Ֆատին «Բարսելոնայի» սան է, նորամուտը գլխավոր թիմում նշել է 16 տարեկանում։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալուց հետո նա է ստացել 10 համարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։