Դանի Ալվեսը պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

11:11   16 հոկտեմբերի, 2021

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ եւ հայտնել, որ պատրաստ է 2022թ․ հունվարի 1-ից վերադառնալ կատալոնական ակումբ, հաղորդում է AS-ը։ 38-ամյա ֆուտբոլիստը համաձայն է նվազագույն աշխատավարձի։

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Դանի Ալվեսը հայտարարել էր, որ բրազիլական «Սան Պաուլուն» չի վճարում կուտակված պարտքը։ Նա հրաժարվեց վերադառնալ թիմ, մինչեւ չստանա գումարը։

2019թ․ օգոստոսին Ալվեսը պայմանագիր էր կնքել «Սան Պաուլուի» հետ եւ պետք է ստանար ամսական 280 հազար դոլար։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022թ․ դեկտեմբերի։ Անցած ամիս նա հայտարարեց, որ մինչեւ հունվարի 1 ոչ մի ակումբի չի միանա։

Հիշեցնենք, որ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանիել Ալվեսը, Բրազիլիայի հավաքականի կազմում դառնալով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, թարմացրել էր սեփական ռեկորդը: Դա նրա 42-րդ տիտղոսն էր կարիերայում։

Դանիել Ալվեսը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ բրազիլական «Բայայում», իսպանական «Սևիլիայում» ու «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։