ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու հիմնավորումներ Արսեն Վենգերից

15:25   15 հոկտեմբերի, 2021

ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը ներկայացրել է հերթական հիմնավորումները, թե ինչու աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի երկու տարին մեկ։

«Ես հավատում եմ, որ ֆուտբոլիստները ցանկանում են մասնակցել կարեւոր եւ նշանակալի հանդիպումների։ Նրանք չեն ցանկանում խաղալ այնպիսի հանդիպումներում, որոնք քիչ նշանակություն ունեն։ Բոլորը ցանկանում են մրցակցային միջավայր։ Եթե ես հիմա ձեզ առաջարկեմ դառնալ աշխարհի չեմպիոն՝ թեկուզ 10 րոպե, դուք կհամաձայնեք։ Պետք է այդպիսի հնարավորություններ ավելի շատ լինեն։

Հիմա եթե որեւէ հավաքական այդքան էլ ուժեղ չէ աշխարհի առաջնության համար, ստիպված է մի ամբողջ հավերժություն սպասել։ Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, նա բաց է թողնում աշխարհի առաջնությունը եւ սպասում է չորս տարի։

Հիմա ժամանակի ընկալումն է փոխվել, երիտասարդ սերունդը ցանկանում է, որ իրենց ավելի շատ ու ավելի հաճախ զվարճացնեն»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն եւս կողմ էր արտահայտվել ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն։ ՖԻՖԱ-ում հույս ունեն փոփոխությունն ընդունել մինչեւ 2030 թվական։

2022-ի ԱԱ-ն անցկացվելու է Քաթարում, 2026-ինը՝ Կանադայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում համատեղ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։