Սերխիո Ռամոսը եւս 10 օր չի միանա ՊՍԺ-ի ընդհանուր խմբին

11:47   15 հոկտեմբերի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել սրունքի մկանային վնասվածքից հետո։ Նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն, սակայն եւս 10 օր կմարզվի անհատական ծրագրով մինչեւ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խումբ վերադառնալը, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

2005 թվականից Մադրիդի «Ռեալում» հանդես եկած Սերխիո Ռամոսը այս տարվա հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին։

Արքայական ակումբի հետ Սերխիո Ռամոսը դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։

Իսպանիայի հավաքականում Սերխիո Ռամոսը հռչակվել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։