ՊՍԺ-ն Հոլանդին կառաջարկի մոտ 40 միլիոն եվրո աշխատավարձ

21:55   14 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Փարիզյան ակումբը պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 38-42 միլիոն եվրո չհաշված հնարավոր բոնուսները, հաղորդում է Foot Mercato-ն։

ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցությունները Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ 2 տարվա պայմանագրի շուրջ։

Էրլինգ Հոլանդի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Այդ պայմանագրով 2022թ. հունիսին «Բորուսիան» պարտավոր է վաճառել Հոլանդի տրանսֆերը, եթե ստանա 75 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։ Այդ գումարը կարող է հասնել 90 միլիոն եվրոյի, եթե ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը հասնի արդյունավետության որոշ ցուցանիշների։

Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։