«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Ժոաու Ֆելիշին

20:12   14 հոկտեմբերի, 2021

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով, հաղորդում է Todo Fichajes-ը։

Լիվերպուլյան ակումբը հույս ունի 21-ամյա ֆոիտբոլիստին ձեռք բերել հաջորդ ամռանը։ Ժոաու Ֆելիշի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Ժոաու Ֆելիշը 2019-ին պորտուգալական «Բենֆիկայից» «Աթլետիկո» է տեղափոխվել 127 միլիոն եվրոյի դիմաց։

Այս ընթացքում նա արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում մասնակցել է 65 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։