Տեո Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ չի օգնի «Միլանին» առաջիկա խաղերում

17:42   13 հոկտեմբերի, 2021

Ազգերի լիգայի գավաթակիր, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ բաց կթողնի իտալական թիմի առաջիկա հանդիպումները, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի եզրափակիչից հետո Տեո Էրնանդեսի կորոնավիրուսային թեստի պատասխանը եղել է դրական, եւ նա կինքնամեկուսանա։

Ազգերի լիգայի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել իսպանացիներին։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։