«Միլանը» մեկ տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» նախկին դարպասապահի հետ

09:14   13 հոկտեմբերի, 2021

Իտալական «Միլանը» համաձայնության է հասել «Ռոմայի» նախկին դարպասապահ Անտոնիո Միրանտեի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, հաղորդում է Goal.com-ը։

«Միլանի» հիմնական դարպասապահ, 26-ամյա ֆրանսիացի Մայք Մենյանը դաստակի վիրահատությունից հետո բաց կթողնի առնվազն մեկ ամիս։

Միրանտեի նախորդ ակումբը «Ռոման» էր, որն ամռանը չերկարաձգեց նրա պայմանագիրը։

Իտալացի դարպասապահը հանդես է եկել նաեւ «Յուվենտուսում», «Կրոտոնեում», «Սիենայում», «Սամպդորիայում», «Պարմայում» եւ «Բոլոնիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։